00:00:00

Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության լոգոյի մրցույթ

23:29, 28 հուլիս 2020 Իրավական

Ոստիկանությունը հայտարարում է նոր ստեղծվող Պարեկային ծառայության տարբերանշանի /լոգոյի/ մրցույթ։ «Տարբերանշանն արտացոլված է լինելու պարեկային ծառայողների համազգեստի ու պարեկային ավտոմոբիլների վրա և պետք է խորհրդանշի Պարեկային ծառայության գործունեության բնույթը և արտահայտի գործառույթների հավաքական ամբողջության էությունը։ Պարեկային ծառայության հիմնական գործառույթներն են հանդիսանալու՝ ▪ հասարակական կարգի և հասարակական անվտանգության ապահովումը, ▪ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովումը, ▪ քաղաքացիներին անհետաձգելի օգնության և հոգեբանական աջակցության ցուցաբերումը։ Մրցույթին կարող են մասնակցել ինչպես կազմակերպություններ, այնպես էլ՝ անհատ քաղաքացիներ։ Հաղթողը կպարգևատրվի Ոստիկանության ղեկավարության կողմից։ Հայտերն ընդունվում են մինչև ս/թ․ օգոստոսի 21-ը։ Պարեկային ծառայության տարբերանշանի /լոգոյի/ էսքիզները խնդրում ենք ուղարկել [email protected] Էլեկտրոնային փոստին։ Մանրամասների համար կարող եք զանգահարել +37410-59-69-61 հեռախոսահամարով»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր