00:00:00

Պաշտպանները միջնորդել են դատարանին վերացնել Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը

17:22, 28 հուլիս 2020 Իրավական

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդեց վերացնել Քոչարյանի գույքի վրա դրված արգելանքը։  Պաշտպան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ 2018թ. հուլիսի 30-ին քննիչ Հրաչյա Մուշեղյանը որոշում է կայացրել արգելանք դնել Քոչարյանի շարժական և անշարժ գույքի, դրամական միջոցների, հաշիվների, բաժնեմասերի, ակտիվների, բաժնետոմսերի, արժեթղթերի վրա։ Ըստ պաշտպանի՝ ընդ որում, արգելանքը դրվել է առանց հաշվի առնելու՝ արդյո՞ք Քոչարյանն ունի բաժնետոմսեր, արժեթղթեր կամ որևէ ակտիվներ։ Գույքի վրա դրված արգելանքը վերացնելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց նաև Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։ Նրա խոսքով, չնայած որ, դատարանի որոշմամբ պաշտպանի բողոքը մասամբ բավարարվել է, արձանագրվել է Արմեն Գևորգյանի սեփականության իրավունքի խախտումը, այնուամենայնիվ արգելանքը մինչև օրս չի վերացվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր