00:00:00

Կրակոցներ՝ Արեւշատ գյուղում. վեճը եղել է բերքը վնասելու հարցի շուրջ

15:03, 28 հուլիս 2020 Իրավական

Հուլիսի 27-ին, ժամը 13.28-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում ստացվեց, որ Արեւշատ գյուղի մի բնակիչ, վիճաբանության ժամանակ, հրացանը պահել է հարեւանների վրա, ապա օդ կրակել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հողամասը մշակելու եւ բերքը վնասելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 45-ամյա տղամարդը որսորդական հրացանից 2 անգամ կրակել է հարեւանների ուղղությամբ: 45-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Արտաշատի բաժին եւ ներկայացրել հանգուցյալ պապի որսորդական երկփողանի հրացանը՝ կրակված 2 փամփուշտով: Հրացանն առգրավվել է: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր