Հուլիսի 24-ին ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, հարուցված քրեական գործի շրջանակում, խուզարկել են Հայանիստ գյուղի 63-ամյա մի բնակչի տունը եւ կից օժանդակ շինությունները։
Տան հյուրասենյակում գտնվող պայուսակից հայտնաբերվել է 6,5 գրամից ավելի չորացված, մանրացված կանեփանման զանգված:
Տանտերը հայտնել է, որ հայտաբերվածը պատկանում է իր 62-ամյա հյուրին: Հյուրը եւս հայտնել է, որ զանգվածը պատկանում է իրեն, քաղել է Հայանիստ գյուղի հարակից դաշտում աճած կանեփի թփերից՝ իր անձնական օգտագործման համար:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն: