00:00:00

Տավուշյան դեպքերի ժամանակ վիրավորված 5 զինծառայողի վիճակն այս պահին բավարար է, 4-ինը՝ լավ. ՊՆ խոսնակ

19:30, 27 հուլիս 2020 Իրավական

Տավուշի մարզի սահմանային գոտու լարվածության արդյունքում վիրավորում ստացած զինծառայողներից 9 հոգի են այս պահին հոսպիտալներում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը: Վիրավոր զինծառայողներից 5-ի վիճակը բավարար է, 4-ի վիճակը՝ լավ: Հիշեցնենք, որ հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում հուլիսի 12-ից ծավալված մարտական գործողությունների հետեւանքով մի քանի օր սահմանային լարված իրավիճակ էր: Հայկական կողմն ունի 5 զոհ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր