00:00:00

Լեյտենանտների նոր հերթափոխը պատրաստ է ծառայության

18:00, 25 հուլիս 2020 Իրավական

Հուլիսի 25-ին ՀՀ ՊՆ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում տեղի է ունեցել 2019-2020 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր արարողությունը:
Ռազմաուսումնական հաստատությունն ավարտելու կապակցությամբ ապագա սպաներին շնորհավորել և անվտանգ ծառայություն են մաղթել կրթօջախի ղեկավար կազմը, հրամանատարներն ու հյուրերը։ Նորընծա լեյտենանտները ստացել են սպայական դաշույններն ու ավարտական փաստաթղթերը՝ հայոց բանակի արժանի սպա ու ավագների արժանի հետնորդ դառնալու պարտավորությամբ: Շնորհավորանքների ու բարեմաղթանքների կենտրոնում մեկ կարևոր իրողություն էր, որն արդեն տասնամյակներ շարունակ ցույց է տալիս հայկական զինված ուժերի դիմագիծը. սպաների պատրաստման հայկական դարբնոցները շարունակում են զինված ուժերը համալրել բանիմաց ու իրենց գործին լավագույնս տիրապետող սպաներով: Լեյտենանտների նոր հերթափոխը պատրաստ է ծառայության՝ անձնական օրինակով հայ զորականի պատիվն ու բարի համբավը բարձր պահելու պատրաստակամությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր