
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի՝ արդեն նախկին նախագահ Արթուր Գևորգյանը ԱԻԲԱ-ի կանոնները խախտում է նաև իր հրաժարականից հետո: Դեռևս մայիսի 29-ին Արթուր Գևորգյանը իր հրաժարականի դիմումը ներկայացրել էր Բռնցքամարտի միջազգային ֆեդերացիային, որն էլ ընդունել էր այն և հունիսի 11-ին հետադարձ նամակով դիմել Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիային, որպեսզի վերջինս ԱԻԲԱ-ի կանոնների համաձայն կազմակերպի ընտրությունները: ԱԻԲԱ-ն այս մասին տեղեկացրել էր նաև ՀԱՕԿ-ին և ԿԳՄՍ նախարարությանը : Ընդ որում, ԱԻԲԱ-ն Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայից պահանջել էր հաստատման համար տեղեկություններ ներկայացնել ընտրությունների անցկացման ժամկետի, ընթացակարգի և մնացած այլ մանրամասների հետ կապված, ինչը Հայստանի բռնցքամարտի ֆեդերացիան չի կատարել: Բացի այդ, խախտում է համարվում նաև այն, որ հրաժարականը ներկայացնելուց ու ԱԻԲԱ-ի կողմից այն հաստատվելուց հետո, Արթուր Գևորգյանը շարունակում է հանդես գալ որպես ֆեդերացիայի նախագահ և այդ լիազորություններն օգտագործելով կատարում է գործողություններ: