00:00:00

Հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ծեծկռտուքի փաստով Մոսկվայում 13 մարդ է ձերբակալվել

15:00, 24 հուլիս 2020 Իրավական

Ուրբաթ երեկոյան Մոսկվայում բախումներ են տեղի ունեցել ադրբեջանցիների եւ հայերի միջեւ: Առաջինները փնտրում էին հայկական համարներով ավտոմեքենաներ, կանգնեցնում էին նրանց եւ հարվածում ինչպես ավտոմեքենաներին, այնպես էլ դրանք տերերին, հայտնում է «360» հեռուստաալիքը: Ականատեսների կողմից համացանցում տեղադրված տեսանյութում բժշկական դիմակներով մի խումբ անձինք հարվածում են ավտոմեքենաների ապակիներին եւ դրանցում գտնվող մարդկանց։ Ձայնը կադրից այն կողմ վստահեցնում է, որ ադրբեջանցիներն ամբոխով հարձակվել են իրենց հակառակորդի վրա: Ինչպես «360»-ին հայտնել են ՆԳՆ մայրաքաղաքային շտաբում, ծեծկռտուքները տեղի են ունեցել Լյուբլինսկայա եւ Բրատիսլավա փողոցներում: Ձերբակալվել է 13 մարդ: Ոստիկանությունը դեպքի առթիվ հետաքննություն է իրականացնում: «ՕՊԵՐ Սլիլ» Telegram ալիքի համաձայն՝ ծեծկռտուքին մասնակցել է մոտ 30 մարդ: Դեպքի վայր են ժամանել Ռուսաստանի Գվարդիայի սպաները: Մասնակիցներից մեկը մեջքի կտրված վերքով տեղափոխվել է հիվանդանոց:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր