00:00:00

«Սեւան» ՔԿՀ-ում դատապարտյալները բռնություն են գործադրվել ՔԿՀ ծառայողի նկատմամբ

12:33, 24 հուլիս 2020 Իրավական

Հուլիսի 24-ի գիշերը «Սեւան» ՔԿՀ-ում միջադեպ է տեղի ունեցել։ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ ըստ նախնական տեղեկությունների՝ գիշերային ժամերին «Սեւան» քրեակատարողական հիմնարկի 3 դատապարտյալներ չեն ենթարկվել ներքին կանոնակարգի խախտումը վերացնելու վերաբերյալ իր պարտականությունները կատարող քրեակատարողական ծառայողի օրինական պահանջին, վիճաբանության մեջ են մտել վերջինիս հետ, որի արդյունքում բռնություն է գործադրվել քրեակատարողական ծառայողի նկատմամբ: Դեպքի հանգամանքները պարզվում են, կատարվում է քննություն: Նոնա Նավիկյանը հավելեց, որ ՔԿՀ ծառայողը բուժհաստատությունում ստացել է համապատասխան առաջնային բուժօգնությունը և դուրս գրվել։ Վիճակը նորմալ է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր