00:00:00

Ուժեղացված ՃՈ ծառայություն Գյումրիում եւ Աշտարակում. մեկ վարորդ եղել է ոչ սթափ. 2 մեքենա հետախուզման մեջ են եղել

23:00, 23 հուլիս 2020 Իրավական

Հուլիսի 22-ին ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, ուղեկցող հատուկ վաշտի եւ երկրորդ սպայական գումարտակի ծառայողներն ուժեղացված ծառայություն են իրականացրել Գյումրիում եւ Աշտարակում։ Արդյունքում՝ տարբեր խախտումների համար ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ են տեղափոխվել տրանսպորտային 20 միջոց։
Եվս 20 մեքենայի դիմապակին թույլատրելիից մուգ էր, 19 վարորդ մեքենան վարել էր առանց ԱՊՊԱ պայմանագրի, մի վարորդ ոչ սթափ վիճակում էր, 2 մեքենա գտնվում էր հետախուզման մեջ եւ եւս 2-ի համարանիշերը ժամկետանց էին։ Հայտնաբերվել է նաեւ մի վարորդ, որը երթեւեկում էր հանդիպակաց գոտիով, իսկ 7-ը չուներ վարորդական իրավունքի վկայական։
Անխտիր բոլոր օրինախախտների նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Հարգելի՛ վարորդներ, պահպանեք ճանապարհային երթեւեկության կանոնները։ Ճանապարհային ոստիկանության ուժեղացված ծառայությունները շարունակվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր