00:00:00

Ոստիկանները հայտնաբերել են բանկերից մեկի գեներատորը հափշտակած տղամարդուն

20:23, 23 հուլիս 2020 Իրավական

Հուլիսի 14-ին բանկերից մեկի մասնաճյուղի կառավարիչը ոստիկանությունում հաղորդում տվեց, որ հուլիսի 3-ին, ժամը 5.30-ի սահմաններում, գողացել են մասնաճյուղի շենքի պատին ամրացված՝ բանկին պատկանող բենզինային գեներատորը: Հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներն արդյունք տվեցին հաղորդումից 3 օր անց: Հուլիսի 17-ին, գողությունը կատարելու կասկածանքով, ոստիկանություն բերման ենթարկվեց Երևանի 44-ամյա մի բնակիչ: Նա խոստովանել է կատարածը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր