00:00:00

60 հանցագործություն մեկ օրում. թմրամիջոցներ, ծեծ, անձի առեւանգումը, կաշառակերություն

14:35, 23 հուլիս 2020 Իրավական

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 60 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու՝ 14, անձնական ունեցվածքի գողության` 8, խարդախության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 7-ական, յուրացնելու կամ վատնելու` 5, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման, ծեծի եւ սպանության սպառնալիքի՝ 2-ական, անձի առեւանգման, ավտոմեքենա փախցնելու, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, մաքսանենգության, զենք-զինամթերքի առգրավման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սառը զենք կիրառելու եւ ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 1 անհետ կորած եւ 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու եւ խարդախության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: https://www.youtube.com/watch?v=kPk7oBGXKwk&feature=emb_logo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր