00:00:00

Ի՞նչ քայլեր են հաջորդելու Միրզոյանի ստորագրությանը․ Բադասյանի մեկնաբանությունը

12:56, 22 հուլիս 2020 Իրավական

Սահմանադարական դատարանի երկու դատավորի արձակուրդ չգնալու դեպքում ՍԴ-ում հնարավոր էր ապահովել քվորում, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Հետևաբար, Սահմանադրության փոփոխությունների արդյունքում չի առաջացել այս իրավիճակը, այլ՝ երկու դատավորի արձակուրդ մեկնելու պատճառով», - ասաց նա։ Նախարարի խոսքով՝ ոչ մի խնդիր չի առաջանա։ «Վստահ եմ՝ առաջադրումները շուտով կկատարվեն, բավական շուտ ժամանակահատվածում կարող ենք արձանագրել, որ Սահմանադրական դատարանը կգործի ամբողջական», - ասաց Բադասյանը։ Ռուստամ Բադասյանի խոսքով՝ ՍԴ-ում այսօր տիրող իրավիճակը ճգնաժամ չէ։ «Խնդրահարույց իրավիճակն առաջացել է այն պատճառով, որ երկու դատավոր որոշել է, որ պետք է մեկնի արձակուրդ», - ասաց նա։ Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանում քվորումի բացակայության պատճառով նիստերը չեն կայանում։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի կողմից «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը ստորագրելուն ի՞նչ քայլեր են հաջորդելու։
«Իրականում սրան հաջորդող քայլեր չկան, եթե դուք նկատի ունեք առաջադրումները, որովհետև դրանք հաջորդող քայլեր էին Սահմանադրության փոփոխություններից հետո։ Սահմանադրությամբ նախատեսված է երկամսյա ժամկետ սահմանադրական մարմինների համար՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկանածուներ առաջադրելու համար։ Եվ այդ երկամսյա ժամկետը հոսում է, ինչը նշանակում է, որ սահմանադրական մարմիններն արդեն մոտ ապագայում պետք է սկսեն ներկայացնել թեկնածուներին։ Իսկ օրենքի ուժի մեջ մտնելը նշանակում է, որ արդեն նախկին դատավորների կենսաթոշակի իրավունքները կկարգավորվեն օրենքով սահմանված կարգով։ Ինչպես նաև անհամապատասխանությունը Սահմանադրության և Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքում վերացվեց, որը հնարավոր չէր անել միաժամանակյա, որովհետև ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ մեկ օրակարգում հնարավոր չէր ներառել թե Սահմանադրության փոփոխությունների, թե Սահմանադրական դատարանի մասին օրենքի փոփոխությունները»,- ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր