00:00:00

ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղի համար 3 թեկնածու է առաջադրվել. Ընտրությունը կլինի հուլիսի 31-ին

11:55, 22 հուլիս 2020 Իրավական

Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի համար ներկայացվել է 3 թեկնածություն: Այս առնչությամբ ԲԴԽ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է; «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 76-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերի կարգավորումների ուժով` Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից սույն թվականի հուլիսի 9-ին ծանուցագրեր են ուղարկվել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամ ընտրվելու իրավունք ունեցող Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 9 դատավորի: Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատից ստացվել է Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թեկնածուների 6 դիմում՝ իրենց անունները քվեաթերթիկում չներառելու մասին: Դատական դեպարտամենտի ղեկավարի կողմից Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղի ընտրության քվեաթերթիկում ներառվել է հետեւյալ 3 դատավորների անունները. 1.            Սուրեն Անտոնյան Ռաֆիկի (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ) 2.            Գոռ Հակոբյան Գագիկի (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ) 3.            Ստեփան Միքայելյան Կարոյի (Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատ): Հիշեցնենք, որ ընտրությունները տեղի են ունենալու հուլիսի 31-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր