00:00:00

Երեւանում մահացել է «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանը

00:33, 22 հուլիս 2020 Իրավական

Երեւանում 57 տարեկան հասակում մահացել է «օրենքով գող» Ռաֆիկ Ամոյանը, ով քրեական միջավայրում հայտնի էր որպես «Եզդի Ռաֆ» կամ «Ռաֆ Կրասնոդարսկի»: Քրեական գեներալի մահվան պատճառը լյարդի ցիռոզն է, հայտնում է «Прайм Крайм»-ը: Նախկինում բազմիցս դատապարտված, ծագումով երեւանցի, ազգությամբ եզդի Ռաֆիկ Ամոյանը թագադրվել էր իր հայրենիքում՝ 1988 թ. Վերջին անգամ Ռաֆոն ճաղերի հետեւում էր հայտնվել հինգուկես տարով՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության համար Կրասնոդարի Պերվոմայսկի դատարանի դատավճռով: Ամոյանը պատիժը կրել է Բաշկորտոստանում եւ Ուլյանովսկի մարզում, այդ թվում՝ Դիմիտրովգրադի բանտում, որտեղից ազատ է արձակվել 2014 թ. 2016-ին Եզդի Ռաֆոն արտաքսվել է Ուկրաինայից Հայաստան, որտեղ ապրել է մինչեւ կյանքի վերջին օրերը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր