00:00:00

Արտակարգ դրության երկարաձգումը և Պարետի որոշումները վաղուց արդեն հակաիրավական են. փաստաբան

22:49, 21 հուլիս 2020 Իրավական

Արտակարգ դրության երկարաձգումը և Պարետի որոշումները վաղուց արդեն հակաիրավական են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը: «Արտակարգ դրության երկարաձգումը և Պարետի որոշումները վաղուց արդեն հակաիրավական են: Յուրաքանչյուր ոք ունի ազատ խոսքի և կարծիք ունենալու և ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ դրանք տարածելու իրավունք: Արտակարգ դրության և պարետի որոշումների առկայությամբ փաստացի վիժեցվում է այդ իրավունքների բովանդակությունը: Արտակարգ դրությունը չունի բժշկական նշանակություն, այն բացառապես քաղաքական բովանդակությամբ իրավական ռեժիմ է, որի գլխադասային առաքելությունը հավաքների ճնշումն է:
Գործող իշխանական խմբավորումը և վերջինիս պարագլուխը դասեր չեն քաղել պատմությունից, ազատ խոսքի անժամկետ խեղումը հանգեցնելու է քաղաքացիական բախումների»,- գրել է նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր