00:00:00

Երիտասարդ կնոջը ձերբակալել են դիմակ չդնելու համար եւ բաժնում մի քանի ժամ ձեռնաշղթաներով պահել. իրավապաշտպան

19:20, 21 հուլիս 2020 Իրավական

Մեզ է դիմել մի երիտասարդ կին, որը բավականին համոզիչ, փաստարկված, դետալացված ահազանգ է ներկայացրել այն մասին, որ ժամեր առաջ ոստիկանությունը, նախ, իրեն ձերբակալել է դիմակ չդնելու համար (չնայած, իր պնդմամբ, ունի շնչառական խնդիրներ ու այս շոգ-կրակին առաքիչ է աշխատում), իսկ այնուհետև ոստիկանության բաժնում իրեն մի քանի ժամ ձեռնաշղթաներ են հագցրել, ու առհասարակ այնտեղ նա ենթարկվել է վատ վերաբերմունքի: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է իրավապաշտպան, Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը: «Մեզ է դիմել մի երիտասարդ կին, որը բավականին համոզիչ, փաստարկված, դետալացված ահազանգ է ներկայացրել այն մասին, որ ժամեր առաջ ոստիկանությունը, նախ, իրեն ձերբակալել է դիմակ չդնելու համար (չնայած, իր պնդմամբ, ունի շնչառական խնդիրներ ու այս շոգ-կրակին առաքիչ է աշխատում), իսկ այնուհետև ոստիկանության բաժնում իրեն մի քանի ժամ ձեռնաշղթաներ են հագցրել, ու առհասարակ այնտեղ նա ենթարկվել է վատ վերաբերմունքի։ Մենք չենք թողնի նեղացնել անպաշտպան թվացող քաղաքացիներին և մեղավորներին պատասխանատվության կանչելու համար տիկնոջը կտրամադրենք անհրաժեշտ իրավաբանական օգնություն։ Քաղաքացու համաձայնությամբ՝ հրապարակում եմ նրա դաստակի լուսանկարը՝ ձեռնաշղթայի թողած հետքով»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր