00:00:00

Դանակահարություն Գինեվետ գյուղում․ Արարատի ոստիկանները բացահայտել են հանցագործությունը

18:16, 21 հուլիս 2020 Իրավական

Հուլիսի 19-ին հիվանդանոցից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վերքով, քերծվածքներով եւ ճակատի սալջարդով բուժօգնության է տեղափոխվել 18-ամյա երիտասարդ։ Ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ձեռնարկած անհետաձգելի միջոցառումներով կարճ ժամանակ անց պարզեցին, որ Արարատի մարզի Գինեվետ գյուղում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է եղել, ինչի ընթացքում էլ երիտասարդը ստացել է վնասվածքները։ Պարզվեց նաեւ կասկածյալի ինքնությունը: Գինեվետ գյուղի 38-ամյա բնակիչը, դանակահարության կասկածանքով, բերման ենթարկվեց ոստիկանություն եւ խոստովանեց կատարածը։ Հանցագործության գործիք դանակն առգրավվել եւ ուղարկվել է փորձաքննության։ Դեպքի հանգամանքները պարզվում են։ Նախապատրաստվում են նյութեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր