00:00:00

ԲԴԽ-ն կասեցրել է սնանկության դատարանի դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի լիազորությունները

15:44, 21 հուլիս 2020 Իրավական

Սնանկության դատարանի դատավորներ Գեւորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի լիազորությունները կասեցվել են՝ մինչեւ նրանց նկատմամբ հարուցված քրեական վարույթների ավարտը։ Այս մասին տեղեկանում ենք «Բարձրագույն դատական խորհրդի» կայքից։ Խորհուրդը վերը նշված որոշումները կայացրել է այսօր՝ հուլիսի 21-ին։ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 165-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու կապակցությամբ դատավորի լիազորությունները կասեցվում են Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ՝ մինչեւ քրեական գործով վարույթի ավարտը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր