Երեկվանից հայ իրավապահները քուն ու դադար կորցրած, անհանգիստ վիճակում են... Ցուցարարները ներխուժել են ԵՊՀ ու Հանրային ռադիոյի շենք, պահանջել են չսահմանափակել ուսանողների` խաղաղ հավաքներին մասնակցելու իրավունքը, ռադիոյում էլ եթեր են ուզել (ինչպիսի՜ հանդգնություն), չեն ստացել, անհարմարությունների համար ներողություն են խնդրել ու հանգիստ գնացել են իրենց գործին (իմա ցույցին):
Մեկ էլ դատախազությունն անհապաղ հրահանգում է միջոցներ ձեռնարկել, նյութեր բաներ նախապատրաստել, հաղորդագրություններ են իրար հաջորդում, ԵՊՀ պահակի մատն է վնասվել...
Հարգելի դատախազություն, բա մոռացել ե՞ք մեկ տարի առաջ մի խումբ մարդիկ ներխուժեցին փաստաբան Տիգրան Աթանեսյանի գրասենյակ։ https://www.armtimes.com/hy/video/2182
Ներխուժեցին օրենքով անգամ ձեր` իրավապահներիդ համար անձեռնմխելի տարածք։ Ներխուժեցին ոչ թե ցուցարարների պահանջներով, այլ հատուկ դիտավորությամբ` բռնություն գործադրելու։
https://factor.am/611.html
Արյունլվա արեցին գրասենյակն ու հեռացան։ Մարմնական վնասվածքներ, խեղդամահ անելու փորձ, գրասենյակի կին աշխատակցի ներկայությամբ լկտի հայհոյանքներ և այլն։
https://www.azatutyun.am/amp/28455657.html
Ու այդ գործը, հարգելի իրավապահներ, դուք մեկ տարի քննում եք, արդեն կամաց-կամաց կարճում եք... Ինչո՞ւ եք հիմա խառնվել իրար, ցուցարարները «դաբրո» չունեի՞ն, թե փաստաբանների պալատի պաշտոնյաներ չէին, որ այսպես ակտիվացել եք, իրար խառնվել...
http://yerkirmedia.am/emergen…/pastaban-hardzakum-entarkvel/
Թե անպայման ներխուժողը պիտի հովանավորներ ունենա այս երկրում, անպայման պիտի թաքուն հարձակվի, ծեծի, ջարդի ու փախչի, որ ձեր համար ընդունելի լինի...
http://www.1in.am/2132179.html
Հ.Գ. մի փնտրեք հանցակազմ այնտեղ ուր չի կարող լինել, անտեսելով հանցագործության առկայությունն այնտեղ, ուր կա... իսկ փաստաբանի գրասենյակի վրա հարձակման կոծկումը պետության վրա էժան չի նստելու, հավատացեք։
https://news.am/arm/news/388005.html
ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Երվանդ Վարոսյանի գրառումը: