00:00:00

Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի. դատարանը մերժել է ԱԱԾ-ի միջնորդությունը

20:21, 20 հուլիս 2020 Իրավական

Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, մերժել է Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանին կալանավորելու վերաբերյալ ԱԱԾ քննչական դեպարտամենտի միջնորդությունը:
Հիշեցնենք, որ Արա Կուբանյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը։ Նույն գործով անցնում է նաև սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը, ով այսօր՝ հուլիսի 20-ին, կալանավորվել է։ Վերջինս մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելու, փողերի լվացման, ապօրինի հարստանալու և հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու կամ հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու մեջ։ Նշենք, որ երկու դատավորներն էլ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր