00:00:00

Դատավոր Գևորգ Նարինյանը երկու ամսով կալանավորվել է

11:47, 20 հուլիս 2020 Իրավական

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ այսօր՝ հուլիսի 20-ին, ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը երկու ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնեց ԲԴԽ աշխատակազմի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը։ Դատական նիստը նախագահել է դատավոր Մնացական Մարտիրոսյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել էր ԲԴԽ-ին դատավորներ Գևորգ Նարինյանի եւ Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու եւ նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով եւ ԲԴԽ-ն համաձայնություն էր տվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր