00:00:00

Խուլիգանություն Շահումյան գյուղում․ ծեծկռուքի պահին մասնակիցներից մեկը հանել է ատրճանակն ու կրակել

14:28, 18 հուլիս 2020 Իրավական

Հուլիսի 17-ին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել երեք տղամարդու։ Պարզվել է, որ նրանք ժամը 14.00-ի սահմաններում Շահումյան գյուղում գումարային հարցի շուրջ վիճել են, հարվածներ են հասցրել իրար։ Նրանցից մեկը ձեռքին եղած առարկայով հարվածել է մյուսի գլխին, նա էլ իր մեքենայից վերցնելով պնեւմատիկ ատրճանակը՝ ուղղել է մյուսների ուղղությամբ, սակայն ատրճանակը նրա ձեռքից հասցրել է վերցնել վիճաբանությանը միջամտած 64-ամյա տղամարդը: Վերջինս ներկայացել է ոստիկանության Արտաշատի բաժին եւ ներկայացրել ատրճանակը, որն ուղարկվել է փորձաքննության: Հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր