00:00:00

Պարեկային ծառայության համար դասընթացներում միջադեպերի տեսանյութեր են կիրառվելու, այդ թվում Վրաստանից ու ԱՄՆ-ից

14:06, 18 հուլիս 2020 Իրավական

ՀՀ ոստիկանությունում ստեղծված Պարենային ծառայության համար սովորողների համար գործնական պարապմունքների մի մասը իրականացվելու է մեր դասախոսական կազմի եւ արտասահմանցի փորձագետների հետ համատեղ: Այս մասին այսօր՝ հուլիսի 18-ին, Ոստիկանության նոր Պարեկային ծառայության ստեղծելու թեմայով քննարկման ժամանակ նշեց Ոստիկանության կրթահամալիրի պետի առաջին տեղակալ Միսակ Մարկոսյանը: Նա նշեց, որ հրաժարվելու են ավանդական դասախոսությունների ձեւաչափից, այս ընթացքում մշակել ենք իրավիճակային խնդիրների մի մեծ բազա՝ հիմք ընդունելով պրակտիկան: «Ներկայացվելու է համապատասխան իրավիճակ, եւ այդ իրավիճակի վերաբերյալ պարեկային ոստիկանի ակնկալվող գործողությունները պետք է առաջարկեն իրենք սովորողները: Այնուհետեւ խմբային քննարկման արդյունքում դասընթացավարը ներկայացնելու է վերջնական մոտեցումը: Մեր դասախոսական կազմը առանձնացրել է Ուկրաինայի, Վրաստանի, ԱՄՆ պարեկային ծառայողների եւ մեր ոստիկանների մասնակցությամբ տարբեր իրավիճակների միջադեպերի շուրջ 100 տեսանյութ, որոնք հենց իրավիճակային խնդիրների են փոխակերպվելու»,-ասաց նա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր