00:00:00

Ջերմուկի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (տեսանյութ)

20:30, 16 հուլիս 2020 Իրավական

Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ու Ջերմուկի բաժնի ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով Կեչուտ թաղամասից ոստիկանություն բերման են ենթարկել երկու տղամարդկանց՝ իրենց վարած «Օպելով» հանդերձ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը: Մեքենայի զննության ընթացքում Մալիշկա գյուղի 27-ամյա բնակիչը ոստիկաններին է ներկայացրել ծալովի փականով դանակ, ապակյա գլանակի մեջ լցված սուր, յուրահատուկ հոտով զանգված և թղթի մեջ փաթեթավորված մարիխուանային նմանվող զանգված։ Ըստ 27-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածն իրենն է, պահել է օգտագործելու համար։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր