00:00:00

ԲՈԿ-ը վարույթ է սկսում Դիանա Գալոյանի ատենախոսության վերաբերյալ. այսօր նիստ է եղել. Armlur.am

18:49, 16 հուլիս 2020 Իրավական

Բարձրագույն որակավորման կոմիտեն այսօր՝ հուլիսի 16-ին, նիստ է անցկացրել՝ քննարկելու  Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի նախկին պաշտոնակատար Դիանա Գալոյանի ատենախոսության հարցը, հաղորդում է Armlur.am-ը: Այլ խոսքով ասած, ատենախոսության մասով ուսումնասիրություններ են սկսվել, սակայն այսօրվա նիստին նախկին պաշտոնակատարը չի մասնակցել: «Մենք հնարավորություն ենք տալիս այն մարդկանց, որոնց վրա կարող է ազդել վարույթը, գան իրենց տեսակետն արտահայտեն: Դիանա Գալոյանն այսօր չի մասնակցել, սակայն պատշաճ տեղեկացված է եղել նիստի անցկացման մասին: Հիմա պետք է ուսումնասիրենք, մինչեւ վարչական վարույթը չավարտվի, չենք կարող ասել՝ ինչ է լինելու: Ընդհանուր այն խնդիրները, որոնք հանձնաժողովն արձանագրել է, հիմա դրա շուրջ ուսումնասիրություններ են սկսվել», – նշեց նա, հավելելով, թե ամեն դեպքում չեն կարող այդպես արագ որոշումներ կայացրել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր