00:00:00

Մեքենաների կողային հայելիներ գողացած անձը բերման է ենթարկվել. ակտիվում 4 «Մերսեդես» է եւ մեկ «Տոյոտա»

19:44, 15 հուլիս 2020 Իրավական

Օրերս ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մեքենաների գողության վերաբերյալ ահազանգեր էին հնչում։ Թիրախը հիմնականում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներն էին։ Գաղտնի հափշտակությունները օպերատիվ կերպով բացահայտելու նպատակով ակտիվացվեցին գիշերային շրջիկ ծառայությունները։ Հետեւողական աշխատանքի արդյունքում քրեական հետախույզների տեսադաշտում հայտնվեց մայրաքաղաքում բնակվող 24-ամյա մի երիտասարդ։ Կասկածվողը հուլիսի 14-ին հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց բաժին։ Քննությանը հայտնի տվյալներով՝ բերման ենթարկվածը գողացել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր փողոցներում կայանված «Մերսեդես» մակնիշի` չորս, «Տոյոտա» մակնիշի մեկ մեքենայի կողային հայելիները։ Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզները միջոցառումներ են ձեռնարկում գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր