00:00:00

Ավազակային հարձակում՝ Բագրատունյաց փողոցում. աշխատակցուհին դիմադրել է. հարուցվել է քրեական գործ

16:47, 15 հուլիս 2020 Իրավական

2020թ. հուլիսի 14-ին՝ ժամը 12:45-ի սահմաններում առերեւույթ հանցագործություն կատարած   անձը, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ, մուտք է գործել Բագրատունյաց փողոցում գտնվող ծխախոտի մանրամեծածախ վաճառքի սրահ եւ որպես զենք օգտագործվող դանակի սպառնալիքով աշխատակցուհուց պահանջել  գումար: Խանութի աշխատակցուհին դիմադրել եւ սրահում առկա ախտահանիչ նյութը ցանել է տղամարդու դեմքին, այնուհետեւ աթոռով հրելով նրան դուրս է հանել խանութից, ինչից հետո վերջինս դիմել է փախուստի: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության  Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի (ավազակություն) 2-րդ մասի 4-րդ կետով: Աշխատակցուհին տուժող  է ճանաչվել եւ հարցաքննվել: Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, զննության է ենթարկվել խանութի տեսանկարահանող սարքի տեսագրությունը, կատարվել է դեպքի վայրի զննություն: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր