00:00:00

Ժողովրդավարություն ադրբեջանական ձեւով․ հանրահավաքի ընթացքում վիրավորվել է 7 ոստիկան, քրեական գործ է հարուցվել

15:26, 15 հուլիս 2020 Իրավական

Բաքվում Միլի Մեջլիսի շենքի դիմաց ընթացող հանրահավաքըն ի աջակցություն զինծառայողների ծեծկռտուքի է վերաճել, որի արդյունքում 7 ոստիկան տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել, գլխիվայր շրջվել եւ վնասվել է 2 ծառայողական ավտոմեքենա, վնաս է հասցվել եւս 14 ծառայողական տրանսպորտային միջոցի եւ ճանապարհային ենթակառուցվածքին հանրահավաքի անցկացման տարածքում։ Այս մասին հայտնում է Minval․az-ը՝ վկայակոչելով գլխավոր դատախազությունը եւ Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը: Փաստի առթիվ Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ 220 (զանգվածային անկարգություններ) եւ 315-րդ հոդվածներով (Դիմադրություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ կամ բռնության գործադրում): Ապօրինի գործողություններ իրականացրած որոշ անձինք ձերբակալվել են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր