00:00:00

Դիլիջան ազգային պարկի անտառապահի կողմից կաշառք ստանալու դեպքի առթիվ քրգործն ուղարկվել է դատարան

11:36, 15 հուլիս 2020 Իրավական

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ավարտվել է «Դիլիջան» ազգային պարկ»-ի անտառապահի կողմից կաշառք ստանալու, իսկ Դիլիջան քաղաքի բնակչի կողմից կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ «Շամախյան տեղամաս» մասնաճյուղի անտառապահը, 2006 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, հանդիսանալով վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, 2020 թվականի մայիսի 27-ին իր պահաբաժնում հանդիպել է Դիլիջան քաղաքի բնակչին, որն առաջարկել է կաշառքի դիմաց, առանց համապատասխան թույլտվության, ավտոմեքենայով վառելափայտ դուրս բերել: Անտառապահը, ընդունելով առաջարկը, իր լիազորությունների շրջանակում ծառայության գծով թողտվություն կատարելով, թույլատրել է վերջինիս, առանց համապատասխան փաստաթղթի, իր պահաբաժնի տարածքից քամատապալ ու ձյունակոտոր ծառերից պատրաստել վառելափայտ և դուրս բերել անտառից, ինչի դիմաց 2020 թվականի մայիսի վերջին և հունիսի սկզբին մաս-մաս ստացել է կաշառք: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ անտառապահին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի    (կաշառք ստանալը) 1-ին մասով, իսկ Դիլիջան քաղաքի բնակչին՝ 312-րդ հոդվածի (կաշառք տալը) 1-ին մասով: Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր