ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով կատարված քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդունքում պարզվել են Պտղնի համայնքի ղեկավարի կողմից առերեւույթ չարաշահումներ կատարելու դեպքի մի շարք հանգամանքներ:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Կոտայքի մարզի Պտղնի համայնքի ղեկավարը, 1991 թվականից զբաղեցնելով նշված պաշտոնը, իր պաշտոնավարման ընթացքում, վատնման եղանակով հափշտակություն կատարելու դիտավորությամբ, դեռեւս 2015թ. հոկտեմբերի 15-ին համայնքի միջոցներով՝ 439.000 ՀՀ դրամով ծառայողական նպատակով ձեռք բերված եւ իրեն վստահված «Iphone 6S» մոդելի բջջային հեռախոսը 2017թ. նոյեմբերի 29-ին տվել է որդուն՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով իրեն վստահված համայնքի զգալի չափի գույքը: