00:00:00

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սկսում է հանրային քննարկումները

20:15, 13 հուլիս 2020 Իրավական

2020 թվականի հուլիսի 15-ին Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը սկսում է հանրային քննարկումները: Արդարադատության նախարարությունից  հայտնում են, որ առաջին առցանց հանրային քննարկումը նախատեսված է անցկացնել Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ազգային պլատֆորմի անդամ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (այսուհետ` ՔՀԿ-ներ) հետ: Հանրային քննարկման ընթացքում նախատեսվում է ներկայացնել Հանձնաժողովի կատարած աշխատանքները և լսել մասնակից ՔՀԿ-ների առաջարկություները: Հանրային քննարկումը բաց է նաև քաղաքացիական հասարակության այլ կազմակերպությունների մասնակցության համար: Մասնակցության համար հետաքրքվող ՔՀԿ-ները կարող են մինչև սույն թվականի հուլիս 14-ը ժամը 24.00-ն մասնակցության համար դիմել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով` նշելով ՔՀԿ-ի անվանումն ու մասնակցի անուն ազգանունը, մասնակցի էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր