00:00:00

Վաղարշապատի ոստիկանները բացահայտել են գողության փորձի եւ գողության դեպքեր

19:44, 13 հուլիս 2020 Իրավական

Հուլիսի 12-ին, ժամը 18.00-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին զանգած քաղաքացին հայտնել էր, որ Էջմիածին քաղաքի քանդված հյուրանոցի շենքից գողություն են անում: Մեկնած օպերատիվ խումբը Վազգեն Առաջինի փողոցի չգործող հյուրանոցային համալիրի տարածքից, «ԳԱԶել» մակնիշի մեքենայով հանդերձ, բերման է ենթարկել 34-ից 35 տարեկան չորս տղամարդու: Պարզվել է, որ նրանք նախկին հյուրանոցային համալիրի տարածքից փորձել են գողանալ մետաղյա խողովակներ ու կոնստրուկցիաներ: Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նրանք հուլիսի 9-ին եւ 10-ին նույն հյուրանոցային համալիրի տարածքից գողացել են 40 ջեռուցիչ: Նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր