00:00:00

Իջեւանի երկու բնակիչ ապօրինի հատել են 6 հացենի. մրանք բերման են ենթարկվել Իջեւանի բաժին

17:01, 13 հուլիս 2020 Իրավական

Հուլիսի 12-ին, ժամը 14.05-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Իջեւանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Հովք գյուղի տարածքում ծառ են հատում: Մեկնած օպերատիվ խումբը «Իջեւանի անտառտնտեսության» Խաչարձանի անտառպետության պահաբաժիններից մեկում ապօրինի ծառահատման դեպք է հայտնաբերել: Պարզվել է, որ Իջեւան քաղաքի երկու բնակիչ ապօրինի հատել են 6 հացենի: Նրանք բերման են ենթարկվել Իջեւանի բաժին: Նշանակվել է մասնագիտական ստուգում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր