00:00:00

ՀՀ-ում արդեն 81084 արձանագրություն է կազմվել դիմակ չկրելու եւ անձը հաստատող փաստաթղթի բացակայության վերաբերյալ

16:48, 13 հուլիս 2020 Իրավական

Այսօրվա դրությամբ Հայաստանում 81084 արձանագրություն է կազմվել դիմակ չկրելու եւ անձը հաստատող փաստաթղթի բացակայության վերաբերյալ: Այս մասին հուլիսի 13-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը: Սակայն, նրա խոսքով, սանիտարահամաճարակաբանական կանոններին համապատասխանելու մասով տնտեսվարող սուբյեկտների պահվածքը զգալիորեն բարելավվել է: «Ընդ որում, սոցիալական կարգապահության մակարդակը դեռ բավարար չէ վարակի տարածման դինամիկան նվազեցնելու համար: Այս մասին են վկայում ոստիկանության կողմից արձանագրված խախտումները: Մինչ օրս Հայաստանում կազմվել է 81084 արձանագրություն դիմակներ չկրելու եւ անձը հաստատող փաստաթուղթ չունենալեւ վերաբերյալ, որից 22485-ը վերաբերում է տրանսպորտային միջոցներում դիմակներ չկրելու դեպքերին, իսկ 56817-ը՝ հասարակական վայրերում դիմակների բացակայությանը»,- հայտնեց Ավինյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր