00:00:00

Դանակահարություն Շենգավիթում. 23-ամյա երիտասարդը ձերբակալվել է

16:18, 11 հուլիս 2020 Իրավական

Բացահայտվել է Արագածի փողոցում կատարված դանակահարության դեպքը: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ հուլիսի 9-ին հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել դանակահարված 45-ամյա մի տղամարդ։ Շենգավիթի ոստիկանների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հուլիսի 9-ին, ժամը 22.10-ին, Արագածի փողոցում վիճաբանության ժամանակ տղամարդուն դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել 23-ամյա մի երիտասարդ: Հուլիսի 10-ին դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Երիտասարդը ձերբակալվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ` հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր