00:00:00

Օրինախախտման 3118 դեպք 1 օրում. ոստիկանության վերջին տվյալները

13:17, 11 հուլիս 2020 Իրավական

Ոստիկանության ստուգումներով նախորդ օրը հայտնաբերվել է օրինախախտման 3118 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 87183 է: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտած անձինք ենթարկվում են օրենքով նախատեսված պատասխանատվության։ Ընդհանուր առմամբ՝ այդ կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 87183 արձանագրություն, իսկ հուլիսի 10-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3118 դեպք։ Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր