00:00:00

Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը սեփական դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից

17:48, 10 հուլիս 2020 Իրավական

ՀՀ դատախազի տեղակալ Արմեն Հարությունյանը աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Հարցին, թե ո՞րն է ազատման պատճառը, Աբրահամյանն ասաց, որ Հարությունյանը կենսաթոշակի անցնելու կապակցությամբ պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել, որը հարգվել է: Հարությունյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 2015 թվականից, մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը: Նա ունի արդարադատության 2-րդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր