00:00:00

Զորացրված զինծառայողները տուն վերադառնալու ճանապարհին ավտովթարի են ենթարկվել․ վիճակները ծանր է

14:17, 10 հուլիս 2020 Իրավական

Ստեփանակերտում զորացրված զինվորները ենթարկվել են ավտովթարի։ Irakanum.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով հուլիսի 7-ին Ստեփանակերտ- Ասկերան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, ինչի պատճառով ծառայությունն ավարտած զինծառայողներ 2000 թվականին ծնված Բորիս Դանիելյանն ու Վահե Ծատրյանը ստացած ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Մեզ հայտի դարձավ, որ Բորիս Դանիելյանը ստացել է փակ գանգուղեղային վնասվածք, գլխուղեղի սալջարդ։ Վերջինիս վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր։ Իսկ Վահե Ծատրյանը ստացել է ստորին ծնոտի կոտրվածք, աջ ազդրի կոտրվածք, փայծախի և լյարդի պատռվածք։ Վիճակը ծանր է։ Այս պահին զորացրված զինծառայողները գտնվում են Արցախի հանրապետական հիվանդանոցում։ Irakanum.am-ը զորացրված զինծառայողներին մաղթում է արագ ապաքինում եւ վերադարձ հայրական տուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր