00:00:00

ԿԸՀ-ն մերժեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորական մանդատը վերականգնելու դիմումը

16:40, 08 հուլիս 2020 Իրավական

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժեց Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորական մանդատը վերականգնելու դիմումը:ԿԸՀ-ն այս որոշումը կայացրեց հուլիսի 8-ի նիստում: «Ընտրության արդյունքներն ամփոփվել են, հստակ բաշխվել է մանդատների թվաքանակը, այլ անձի մանդատ կարող է տրամադրվել բացառապես թափուր մանդատի առաջացման պարագայում: Սա է ԿԸՀ գործառույթը: Լրացուցիչ մանդատ տալու լիազորություն ԿԸՀ-ն չունի»,- ասաց ԿԸՀ նախահագ Տիգրան Մուկուչյանը: Հունիսի 29-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն իր պատգամավորական մեկ մանդատը վերականգնելու համար դիմել էր ԿԸՀ: Խմբակցությունը ցանկանում էր վերականգնել այն մանդատը, որը պատկանում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքած և այժմ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր