00:00:00

Իջեւանի ոստիկանները 8 խմ ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել. կտրել է «Սեւքարի» տարածքից

20:12, 07 հուլիս 2020 Իրավական

Հուլիսի 2-ին, ժամը 20.30-ի սահմաններում, ոստիկանության Իջեւանի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու եւ կանխարգելելու նպատակով Աչաջուր գյուղում ստուգել են նույն գյուղի 32-ամյա մի բնակչի 8 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-66» մակնիշի մեքենան: Բեռնատարի վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ձեռք է բերել «Սեւքար» անտառտնտեսության տարածքից: Փայտանյութով բեռնված մեքենան տեղափոխվել է ոստիկանության Իջեւանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Նշանակվել է մասնագիտական ստուգում: Հանգամանքները պարզվում են: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր