00:00:00

Դատարանը կորոնավիրուսի մասին կեղծ տեղեկատվություն տարածելու համար տուգանել է կարգալույծ արված քահանային

19:10, 07 հուլիս 2020 Իրավական

Սվերդլովի շրջանի Վերին Պիշմայի դատարանը 90 հազար ռուբլիով տուգանել է կարգալույծ արված քահանա Նիկոլայ Ռոմանովին կորոնավիրուսի մասին ֆեյք նորություններ տարածելու համար, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Քահանան չի հայտնվել նիստին: Նրա փաստաբանը պնդել է, որ նյութերում չկան ապացույցներ տեղեկատվության կանխամտածված տարածման մասին: Քահանան մեղավոր է ճանաչվել վարչական իրավախախտումների օրենսգրքի 13.15 հոդվածի 9-րդ մասով: Նա ուշադրության կենտրոնում է հայտնվել այն բանից հետո, երբ սկսել է խոսել կորոնավիրուսի՝ կեղծ պանդեմիա լինելու մասին, ինչպես նաեւ հայտարարել, որ մարդկանց զրկում են ազատությունից եւ աշխատանքից: Այդ պատճառով նրան կարգալույծ են արել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր