00:00:00

Որպես հանձնուք բերված սառնարանի մեջ հայտնաբերվել են 3147 դեղահաբ եւ այլ արգելված իրեր հատուկ պատրաստված թաքստոցից

17:26, 06 հուլիս 2020 Իրավական

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից շարունակվում է հետեւողական պայքարը քրեակատարողական հիմնարկներ արգելված իրերի ներթափանցման դեմ: ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից  հայտնում են, որ մասնավորապես հուլիսի 6-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել նախկին դատապարտյալ Ա. Ս.-ի կողմից դատապարտյալ Ա. Կ-ի անվամբ որպես հանձնուք բերված սառնարանը: Սառնարանի ստորին հատվածում հատուկ պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են առանց գործարանային փաթեթավորման եւ մակնշման համապատասխանաբար 2988 եւ 159 հատ տարբեր տեսակի ու չափսերի, անհայտ ծագման սպիտակ դեղահաբերով լի 2 փաթեթ, ինչպես նաեւ 6 բջջային հեռախոս, 3 լիցքավորման սարք,  ականջակալ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր