00:00:00

Ոստիկանությունը բերման է ենթարկել ԿԲ մոտ ակցիայի հինգ մասնակցի

14:38, 06 հուլիս 2020 Իրավական

Ոստիկանությունն այսօր ԿԲ մոտ անցկացված ակցիայից բերման է ենթարկել 5 հոգու:ՀՀ ոստիկանությունից Irakanum.am-ին հայտնեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածի հիմքով՝ ոստիկանության զորքերի զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու համար: Այսօր ԿԲ-ի մոտ բողոքի ակցիա է կազմակերպել քաղաքացի Մանուել Մանուկյանը՝  դժգոհելով բանկերի վարկային քաղաքականությունից: Միաժամանակ, այդ ընթացքում ԿԲ-ին է մոտեցել բեռնատար, և դրա մեջ գտնվող մի խումբ անձինք գունավոր ծուխ արձակող ճայթուկներ են նետել շենքի ուղղությամբ, ու Մանուկյանի հետ հեռացել: Ոստիկանները միջամտել են կատարվածին և հինգ հոգու բերման ենթարկել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր