00:00:00

Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել կենդանու և հայտնվել ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս. կան տուժածներ

21:57, 05 հուլիս 2020 Իրավական

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հուլիսի 5-ին, ժամը 13:48-ին Դրախտիկ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ուղևորներ Մհեր Խ․-ն (ծնված 1997 թ․), Գոռ Գ․-ն (ծնված 1998 թ․) և Դավիթ Խ․-ն (ծնված 1995 թ․) ստացել են մարմնական վնասվածքներ և հոսպիտալացվել Ճամբարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր