00:00:00

Կորոնավիրուսով վարակման 580 նոր դեպք. կա 9 մահ. Ապաքինվել է 448 մարդ

14:53, 04 հուլիս 2020 Առողջություն

Հայաստանում հուլիսի 4-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 580 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Ընդհանուր առմամբ՝ հուլիսի 4-ին հաստատվել է կորոնավիրուսի 27900 դեպք: Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 120245 վերջին մեկ օրում 2143 նոր թեստավորում : Փաստացի այս պահին բուժվում է 11331 պացիենտ, աճել  է` 120-ով: Վերջին տվյալներով ապաքինվել է 15935  անձ` վերջին մեկ օրում 448 անձ: Ընդհանուր առմամբ, 477 պացիենտ մահացել է (ավելացել է 8-ով): Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 157 է:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր