00:00:00

Մաքսանենգ ճանապարհով ծխախոտ տեղափոխելու համար ՀՀ քաղաքացի է տուգանվել

20:03, 03 հուլիս 2020 Իրավական

Այսօր՝ հուլիսի 3-ին, «Սադախլո» մաքսային անցակետում ծխախոտային արտադրանքի ներմուծման դեպք է կանխվել: Այս մասին գրել է Aliq.ge-ն։ Վրաստանի Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային ծառայողները, կասկածի հիման վրա ՀՀ քաղաքացի Ա.Ս.-ի վարած մեքենայի ստուգման արդյունքում 4 100 գլանակ չհայտարարագրված, առանց ակցիզի ծխախոտային արտադրանք են հայտնաբերել: Մաքսային օրենսգրքի 168-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ օրենքի խախտման համար ՀՀ քաղաքացուց առգրավվել է ապրանքը և որպես պատժամիջոց սահմանվել դրամական տուգանք՝ 1000 լարիի չափով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր