00:00:00

ՃՈ ուժեղացված ծառայություն Երեւանում. պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 5 մեքենա

21:41, 02 հուլիս 2020 Իրավական

Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման նպատակով ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության բաժնի, առաջին սպայական գումարտակի եւ ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները հունիսի 30-ի երեկոյան հերթական ուժեղացված ծառայությունն իրականացրին մայրաքաղաքում։ Արդյունքում` տարբեր խախտումների, այդ թվում՝ ճանապարհային երթեւեկության այլ մասնակիցների նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորած 5 վարորդի մեքենաներ տեղափոխվել են պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի՝ 12, թաղանթապատված դիմապակիով՝ 2, ինչպես եւ հետախուզման մեջ գտնվող 4 մեքենա։ Ուժեղացված ծառայությունները շարունակվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր