Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց․մեղադրյալները ներկա չէին նիստին։ Պաշտպանական կողմը նշեց, որ մասնակիցները նիստին ներկա չեն՝ համավարակով պայմանավորված ՀՀ-ում տիրող իրավիճակից ելնելով: Պաշտպանական կողմի պնդմամբ՝ դատական նիստերի դահլիճը փոքր է, և դժվար կլինի պահպանել սոցիալական հեռավորությունը և պարետատան կողմից սահմանված այլ կանոնները:
Դատավոր Վահե Միսակյանը հակադարձեց, որ նիստերի դահլիճը բավականին ընդարձակ է և ցանկության դեպքում հնարավոր է պահել սոցիալական հեռավորություն: