00:00:00

Հայաստանում երեք նոր հիվանդանոց է կառուցվում. Արսեն Թորոսյան

18:47, 02 հուլիս 2020 Առողջություն

Այս տարի աննախադեպ ծավալի նոր կառուցվող եւ վերակառուցվող բուժհաստատություններ ենք ունենալու: Այս մասին, այսօր՝ հուլիսի 2-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Բացառությամբ այն 12-ի, որ քաղաքաշինության կոմիտեի կողմից իրականացվում են, մենք եւս 2 խոշոր օբյեկտ ունենք Համաշխարհային բանկի շրջանակներում կառուցվելիք: Դրանցից առաջինի՝ Մարտունու ԲԿ-ի շինարարությունը կսկսվի մոտ օրերս: Շուտով կհայտարարվի նաեւ Վայոց Ձորի ԲԿ-ի ամբողջական կառուցման մրցույթը: Այս երկուսը ամբողջությամբ զրոյից են կառուցվելու եւ համապատասխանելու են միջազգային բոլոր չափանիշներին:
Եվս մեկ հրատապ շինարարություն հնարավորություն կունենանք շուտով անելու, սպասում ենք Կայունացման եւ զարգացման եվրասիական  հիմնադրամի կողմից համաձայնագրի կնքմանը: Կորոնավիրուսով պայմանավորված Վանաձորում կառուցելու ենք նոր իֆեկցիոն հիվանդանոց: Վանաձորի ԲԿ հին շենքը ոչ հնարավոր էր վերանորոգել, ոչ էլ համապատասխանում էր պայմաններին»,-ասաց նախարարը:
Նա հավելեց, որ այս ամբողջը անելուց հետո պրակտիկորեն չենք ունենալու որեւէ բժշկական հիմնարկ ամբողջ ՀՀ տարածքում, որը կարիք է ունենալու էական ներդրման կամ կապիտալ վերանարոգման: Արսեն Թորոսյանը հստակեցրեց, որ այս ամենը կտեւի 2-3 տարի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր